«Հայաստանում արժեքային, բովանդակային փոփոխությունը տեղի է ունենալու և այդ հավատը մենք փորձելու ենք տալ մեր քաղաքացիներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքերով օրինական ռեսուրսները նախագահական ընտրություններին հավասար են , իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսներն անգամ շատ ավելին են, քան գործող նախագահինը:
«Հայաստանում առաջին անգամ բովանդակային ընտրություններ են լինելու, երբ չկա իշխանությունների փոփոխության պահանջ, այլ կա կառավարման համակարգի փոփոխության պահանջ»,-նշում է փոխնախագահը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իրենց թռուցիկներում նրանք չեն կատարում Սերժ Սարգսյանի սև գովազդը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. « Մենք ընդամենը իրավիճակ ենք ներկայացնում և ցույց ենք տալիս այն իրավիճակը, որը կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրության պարագայում»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, որ նախագահական ընտրություններում դեռ որևէ խոչընդոտի չեն հանդիպել. <<Ուռճացված ընտրացուցակների, ընտրակաշառքի մասին ոչինչ չեմ կարող ասել»:
Yerevannews.am


