Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով՝ քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք։


