Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլում Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Լեռնային Արցախը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «ԷկոՎիլի» դարպասը։ Հաղթանակի շնորհիվ թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
Դրամատիկ պայքարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է նաև «Միկան»։ «Բենտոնիտի» դեմ խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքիով՝ 2։2։
Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկական գնդակով։ Հետխաղյա հարվածաշարում դիպուկ էեն եղել երևանյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4։3։


