ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ պատասխանել է «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: Հարցը եղել է այսպիսին.
«Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը»։
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է այսպես. «Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»։