Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման», հայտնել է Կրեմլը։
«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր արիություն և տոկունություն այն փորձություններին դեմ-հանդիման, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», - հայտնել է Կրեմլը։


