«Ռուսաստանի երկաթուղիներ» («ՌԺԴ») ընկերությունը կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և պատրաստ է տարբեր հարցերի շուրջ շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի երկաթուղիներ»-ը մշտական կապի մեջ է Հայաստանի գործընկերների հետ և մեծ ուշադրությամբ է վերաբերվում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

«Առաջանում են տարբեր հարցեր ու առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և որոշակի գործողություններ նախանշում։ Հայ գործընկերները տարբեր հարցեր են ուղղում մեզ։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- ասել է Բելոզյորովը։

Հիշեցնենք, որ ՌԺԴ-ի ղեկավարի հայտարարությունը հնչում է Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման և դրա հետագա գործունեության շուրջ քննարկումների ֆոնին։