Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ադրբեջանական «Ազերթաջի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա։ Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ուղղություններով կապերի հետագա ընդլայնման առնչությամբ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը՝ նշելով, որ երկու երկրները միմյանց կողքին են ինչպես լավ, այնպես էլ դժվար ժամանակներում։

Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։