«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է նախագահական նստավայրում և բանակցում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հայտնում է yerevannews.am-ի թղթակիցը, նախագահի թեկնածուն ցանկություն հայտնեց, որ իր հետ լինեն լրագրողներ, սակայն նախագահի աշխատակազմից ընդառաջ չգնացին նրա խնդրանքին:
Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմացի մայթում` Մետրոպոլիտենի կայարանի հարևանությամբ: Ոստիկաններն էլ իրենց հերթին հասարակական կարգն են պահպանում, ինչպես նաև հորդորում, որպեսզի քաղաքացիները չվանկարկեն և չխանգարեն նախագահականի աշխատակազմին: Այստեղ են նաև ԱԺ ժառանագություն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Բողոքի ակցիային միացել են նաև բանակում մահացած զինվորների ծնողները, որոնք ցուցապաստառներով կանգնած են նախագահի նստավայրի առջև: