5 զոհ, 10 վիրավոր։
Վանաձոր–Երևան ճանապարհին սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։
Էս տաքսիներից ամեն օր օգտվում են իմ ընկերները, իմ մտերիմները։ Ես ինքս էլ բազմիցս օգտվել եմ, երբ մեքենայով Երևան գնալը հարմար չի եղել։
Քանի՜ անգամ եմ/ենք բարձրաձայնել այս տաքսիների վարորդների փնթի, անպատասխանատու ու անթույլատրելի արագ վարելու մասին։ Քանի՜ անգամ ենք խնդրել, որ մարդկանց կյանքը վտանգի տակ չդնեն։


Բայց, ինչպես միշտ, մինչև ողբերգություն տեղի չի ունենում, ոչ ոք չի շարժվում։
Էսօր 5 մարդ է մահացել ։ 5 ընտանիք մեկ վայրկյանում կործանվել է։ 10 մարդ վիրավորվել է։ Իսկ քանի՞ ընտանիք դեռ պիտի դժբախտանա, քանի՞ մարդ պիտի մահանա կամ հաշմանդամ դառնա, որ վերջապես ուշքի գաք։


Երբ վարորդին մի բան ես զգուշացնում, կամ քեզ հետ կռվում են, կամ ասում են՝ «գործ տվող»։ Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու։
Ո՞վ։
Ես նույնիսկ վախենում եմ կադրերը նայել։ Վանաձորի մեքենա էր, ու վստահ եմ՝ մեջը հաստատ ծանոթ մարդիկ կլինեին։


Սա այլևս «վարորդը սխալվեց» մակարդակի հարց չէ։ Մարդկանց կյանքերի մասին է։
Ե՞րբ եք հասկանալու, որ մեքենա վարելը խաղ չէ։ Արագությունը, անփութությունն ու անպատասխանատվությունը պարզապես «վարելու ձև» չեն։ Դրանք կարող են սպ.անել։
Էլ ի՞նչ պիտի լինի, որ ուշքի գաք։
Ո՞վ եք դուք եղած, ո՞վ։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել ուրիշի կյանքի գնով շտապելու!

Նյութի աղվյուր՝ https://www.facebook.com/anna.hovhannisyan86/posts/pfbid036YMq11t1SV6nhZ8cXh5q7ybg6nyRckQFZJyud8mkEsxeGqqU4D9SHEZC9hhgFf7cl