Ուկրաինայի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն այժմ առաջիկա ձմեռն ու բյուջետային դեֆիցիտն են: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Կիևում ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Ուկրաինան ռազմաարդյունաբերական համալիրի, ռազմական ֆինանսավորման լուրջ պակաս ունի։ Զելենսկին նաև հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ-ի օգնության փաթեթի ստանալ, եթե ռազմական գործողությունները շարունակվեն այս ձմռանը։


