Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է կայանալ մոտ ժամանակում, սակայն հստակ ամսաթվերը դեռևս որոշված չեն, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արդեն մոտ ժամանակում։ Հստակ ժամկետներ առայժմ չկան», - ասել է Պեսկովը։


Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը ճշտել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա այս տարի։