Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը Չինաստանում մասնակցել է Հասարակական անվտանգության ոլորտում համագործակցության 5-րդ գլոբալ ֆորումին։
Միջոցառման շրջանակում Նագիևը հանդիպել է Չինաստանի հասարակական անվտանգության նախարար Վան Սյաոհունի հետ։ Կողմերը քննարկել են ահաբեկչության, անդրազգային հանցավորության և հեռահաղորդակցման համակարգերով իրականացվող խարդախությունների դեմ պայքարին առնչվող հարցեր։
Բանակցությունների արդյունքներով Ադրբեջանի ՊԱԾ-ի և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։


