Բուլղարական Sportal.bg կայքը անդրադարձել է Հայաստան – Բուլղարիա ընտրական խաղին:

«Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ տուգանային հրապարակի սահմաններում Արաս Օզբիլիսի նկատմամբ խախտման համար հեռացվեց Նիկոլայ Բուդուրովը։ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստն ինքը իրացրեց տուգանային հարվածը՝ ոչ մի հնարավորություն չտալով դարպասապահին։ Հանդիպման 49-րդ րոպեին գնդակը երեք մետրից դարպասն ուղարկելու փոխարեն շեղ հարվածեց Զանեւը։ Իվելին Պոպովի հրաշալի գոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց։ Բուլղարիայի հավաքականի ավագը 25 մետրից գերազանց հարվածով գնդակն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։ Քիչ անց Դյակովը երկրորդ զգուշացումը ստացավ՝ ավելի ծանրացնելով թիմի վիճակը։ Մովսիսյանի գոլից հետո հայ երկրպագուները էքստազում հայտնվեցին։ Ամբոխը ցնծում էր»:

Կայքը նշել է նաև, որ մրցակցի երկրպագուները սուլել են իրենց օրհներգի կատարման ժամանակ՝ դուրս հանելով Վանգայի մեծ պաստառը, որի վրա հայերեն եւ անգլերեն գրված էր. «Արդարությունը կվերականգնվի Երեւանում, հաղթանակը պատկանում է Հայաստանին»: