Ընդդիմադիրներն այսօր հարցեր կտան Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կկայանա կառավարության անդամների հարցուպատասխանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» խմբակցությունը, որոշել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին և վարչապետին հարցեր հնչեցնել։