Հայաստանի շրջանների մեծ մասում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +21+23 աստիճան։
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +13+17,
Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+18,
Տավուշում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+22,
Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21։


