Սպարտակցիներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը մեծ ներդրում ունեցան Երևանում 2014 Աշխարհի առաջնության որակավորման փուլում Բուլղարիայի դեմ 2:1 հաղթանակի մեջ: Այս մասին գրում է Սպարտակի պաշտոնական կայքը:
Արազը բացեց հաշիվը առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեում: Նա հիանալի կերպով իրացրեց տուգանային հարվածը՝ գնդակը տեխնիկապես ուղարկելով «պատի» վրայից մոտակա անկյունը: Ցավոք սրտի Օզբիլիսը վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց 54-րդ րոպեին:
Յուրան ամբողջ խաղը անցկացրեց խաղադաշտում և խփեց հաղթական գոլը 87-րդ րոպեին: Հիանալի փոխանցումից հետո սպարտակցին կտրուկ արագացում կատարեց, ազատվեց իրեն հսկող մրցակցի ֆուտբոլիստից և գնդակը ուղարկեց դարպասից դուրս եկած դարպասապահի վրայով: