Օրերս տեղի ունեցավ Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացումը, որի կառուցման ընթացքում CMC-ն ներգրավվել է որպես FIDIC ինժեներ և նախագծի կառավարման խորհրդատու՝ մեկ միասնական կառավարման հարթակի ներքո համադրելով միջազգային նախագծային կառավարումը, ինժեներական բարձրակարգ փորձառությունը և բազմապրոֆիլ տեխնիկական մասնագիտական ներուժը։
CMC-ի ներգրավվածությունն ընդգրկում էր նախագծի տարբեր փուլեր և ուղղություններ՝ FIDIC պայմանագրերի կառավարման և ռազմավարական նախագծային վերահսկողությունից մինչև նախագծման և BIM՝ տեղեկատվական մոդելավորման համակարգում, շինարարության կառավարում, տեխնիկական հսկողություն, որակի վերահսկում, աշխատանքի առողջության և անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանություն։
CMC-ն իրականացրել է նաև LEED՝ էներգաարդյունավետ և կայուն շենքերի գնահատման և սերտիֆիկացման գործընթացների կառավարում, էներգետիկ մոդելավորում և շենքի շահագործման հանձնում՝ նախագծի իրականացման ընթացքում ինտեգրելով բարձր արդյունավետությամբ շենքերի նախագծման ու շահագործման սկզբունքները։
CMC-ի աշխատանքի հիմնական արժեքը կայանում էր նրանում, որ նախագծի տարբեր տարրերը դիտարկվում էին ոչ թե առանձին, այլ որպես մեկ միասնական համակարգ։ Նպատակն էր ապահովել, որ յուրաքանչյուր մասնագիտական լուծում ներդաշնակորեն փոխգործակցի մյուսների հետ և հետևողականորեն ծառայի պատվիրատուի տեսլականին։
Այս նշանակալի նախագիծը CMC-ի կարողությունների վառ օրինակն է՝ բարդ նախագծային պահանջները համակարգված և բարձր որակով իրականացման գործում։
CMC-ի գլխավոր գործադիր տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի անդրադարձը
«Հայաստանն այսօր գտնվում է իր զարգացման կարևորագույն փուլերից մեկում՝ ձևավորելով իր նոր ապագան։ Այս փոփոխությունների պայմաններում բիզնեսը կյանքի է կոչում համարձակ և հավակնոտ նախաձեռնություններ։ Մենք արդեն անցել ենք այս ճանապարհը, և հենց այստեղ է CMC-ի դերը դառնում առանցքային։
Մեր փորձը օգնում է տեղական պատվիրատուներին ժամանակին և ճիշտ որոշումներ կայացնել, նվազեցնել ռիսկերը, արդյունավետորեն օգտագործել ներդրումները և հաջողությամբ կառավարել բարդ նախագծերը՝ դրանք վերածելով խորհրդանշական օբյեկտների։
Մենք Հայաստանում ակտիվ գործունեություն ենք ծավալում՝ տեղական գրասենյակի և թիմի միջոցով՝ համատեղելով միջազգային փորձը տեղական առանձնահատկությունների խորքային իմացության հետ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա Ֆեդերացիային այս մասշտաբային և կարևոր նախագծի իրականացման գործում մեզ ցուցաբերած վստահության համար»։
CMC-ի մասին
CMC-ն անկախ ինժեներական գործընկեր է՝ բիզնես մտածողությամբ, որը, հիմնվելով գործնական փորձով ձևավորված մեթոդաբանության վրա, բարդ շինարարական գործընթացը վերածում է թափանցիկ և կառավարելի համակարգի, իսկ պատվիրատուի համարձակ տեսլականը՝ շոշափելի արդյունքի։
Ընկերության գործունեությունն ընդգրկում է երեք մայրցամաք։ Տարբեր շուկաներում կուտակված փորձը CMC-ն կիրառում է՝ հաշվի առնելով տեղական նախագծերի առանձնահատկությունները և համադրելով ինժեներական գիտելիքը, համակարգումը և անկախ մասնագիտական գնահատականը։
Հայաստանում ընկերության երկարաժամկետ նպատակն է կիսվել իր միջազգային փորձով և համագործակցել այն պատվիրատուների ու մասնագետների հետ, որոնք ստեղծում են երկրի զարգացման համար նշանակություն ունեցող միջավայրեր և ենթակառուցվածքներ։


