ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, թե Չինաստանն ու Ռուսաստանն աջակցություն են ցուցաբերում Իրանին։


«Տեսնում եմ ծայրահեղ ձախակողմյան հիմարների ու խելագարների բազմաթիվ մեկնաբանություններն այն մասին, թե Չինաստանն ու Ռուսաստանն օգնում են «հրաշալի» Իսլամական Հանրապետություն Իրանին։ Եթե անգամ դա այդպես է, ապա օգնությունը ցուցաբերվում է շատ ցածր մակարդակով, բայց ես դրան չեմ հավատում»,— Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվան ու Պեկինը չափազանց շատ բան են ռիսկի ենթարկում։