Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պետք է անցկացնի ընտրություններ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոն նկատել է, որ Զելենսկին իր ժամանակին խոստացել էր պետության ղեկավարի պաշտոնում մնալ մեկ ժամկետ։

«Պետք է կատարել խոստումները: Պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում Թրամփը ճիշտ է. խոստացել ես՝ պետք է կատարես խոստումները։ Բայց միայն թելադրել պետք չէ։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես վարվի Ուկրաինան»,- նշել է Լուկաշենկոն: