Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հինգշաբթի մասնակցել է Բանգկոկում անցկացված «Մեծ քսանյակի» (G20) ֆինանսների նախարարների հանդիպմանը։ Սա նրա երկրորդ անձնական մասնակցությունն էր նման հանդիպմանն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր։
ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու փորձերը դժգոհություն են առաջացրել եվրոպացի գործընկերների շրջանում։ Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ չի ընդունի Ռուսաստանի վերադարձը G20՝ որպես սովորական անդամի, քանի դեռ շարունակվում է պատերազմը Ուկրաինայում։
Լարվածությունն ավելացել է նաև այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմն առաջարկել է ժամանակավորապես՝ մինչև ապրիլ, մեղմացնել ռուսական դիզելային վառելիքի ներմուծման սահմանափակումները։ Ուկրաինան և եվրոպացի պաշտոնյաները քննադատել են այդ քայլը՝ նշելով, որ պատժամիջոցները մեղմելու ժամանակը չէ։
Հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, ինչը ցույց է տվել անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի հակամարտության և համաշխարհային առևտրի հարցերի շուրջ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանդիպմանը չի մասնակցել։


