Դերասան Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում «Էրեբունի-Երևան» տոնակատարության վերաբերյալ գրառում է կատարել։ Գրառման մեջ գրված է.
«Այսօր 500.000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»,- գրել է Կարգին Հայկոն։