Գեղամ Կադիմյանը և նրա խումբը դարձել են իրական բացահայտում Ուկրաինայի առաջին լիգայում: Գեղամը այժմ համարվում է ոչ միայն ակումբի, այլ նաև լիգայի լավագույն ռմբարկուններից մեկը: Ռմբարկուների ցուցակը գլխավորող Կաչուրից, Սերգեյչուկից և Դորոշենկոյից նա հետ է մնում միայն մեկ գոլով, չնայած որ ավելի քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում:
Կադիմյանը Ուկրաինայի առաջնությունում վաստակել է «սուպեր-ջոկեր» անունը, քանի որ կարողացել է կարևոր գոլերի հեղինակ դառնալ փոխարինման դուրս գալով:
Ուկրաինական Football.ua-ն հարցազրույց է կազմակերպել հայազգի ֆուտբոլիստի հետ:
-Այսպիսի հիանալի խաղի համար քեզ արդեն սկսել են համեմատել խոշոր ֆուտբոլիստների հետ, այդ թվում Մարկո Դևիչի և երիտասարդ Անդրեյ Վորոբյովի հետ, իսկ Ձեզ հատկապես ո՞ ր համեմատությունն է դուր գալիս:
-Եթե խոստովանեմ, ապա Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատությունը. նա շատ լավ ֆուտբոլիստ է, ով ունի հիանալի տվյալներ և գոլ խփելու ունակություններ:
- Դուք ընդ որում նույն ակումբի սանն եք, ինչ նա …
- Այո հայրենիքում՝ Հայաստանում, ես մարզվում էի Փյունիկում:
- Ինչպե՞ ս պատահեց, որ դու հայտնվեցիր Ուկրաինայում:
- Իմ մորեղբայրը ապրում է Խարկովում: Նա նկատեց, որ ես լավ տվյալներ ունեմ և ես երբ դարձա 14 տարեկան, նա ինձ վերցրեց իր քաղաք, որպեսզի ես շարունակեի մարզվել այնտեղ:
-Չե՞ ս կարոտում Հայաստանը:
- Իհարկե… Ուկրաինայում իհարկե լավ է, այստեղ է այժմ իմ տունը, սակայն Հայաստանը իմ հայրենիքն է, իմ ընտանիքը: Դա դժվար է բացատրել բառերով… Այնտեղ է գտնվում իմ հոգին:
-Հայ ֆուտբոլիստները խորհրդային ժամանակներում գնահատվում էին իրենց արագության և տեխնիկայի համար: Սակայն Ուկրաինայում ֆուտբոլը շատ կոպիտ բնույթ է կրում: Ինչպե՞ ս սովորեցիր այս խաղաոճին:
- Ինձ համար սկզբում շատ դժվար էր, նաև այն պատճառով, որ ես լավ չէի տիրապետում ռուսերենին, իսկ ուկրաիներեն ընդհանրապես չգիտեի: Այդ պատճառով մարզիչները ինչ-որ բան ասում էին, ես ջանում էի հասկանալ, սակայն այնուամենայնիվ «իմ» խաղն էի խաղում: Այնուհետև երբ արդեն հարմարվեցի, իհարկե շատ բան սովորեցի:
-Դեռ այն ժամանակ ասում էին, որ քեզնով հետաքրքրվում են Պրեմիեր լիգայի թիմեր: Կարո՞ ղ ես բացել գաղտնիքը՝ հատկապես ո՞ ր թիմերը:
- Ես իմ ուժերը փորձել եմ Մետալիստի և Դոնեցկի Մետալուրգի դուբլերում: