ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը հնարավոր չէ հաղթահարել խնայողությունների միջոցով, իսկ պետական պարտքի խնդրի լուծման իրական գործիքներն արհեստական բանականությունն ու ռոբոտատեխնիկան են, կարծում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
Կենսագիր Ուոլթեր Այզեքսոնին տված հարցազրույցում գործարարը վստահություն է հայտնել, որ ֆինանսական բեռը հաղթահարելուն կարող են օգնել առաջադեմ տեխնոլոգիաները։
«Պետական պարտքի խնդիրը լուծելու միակ միջոցը արհեստական բանականությունն ու ռոբոտներն են։ Մենք այն չենք լուծի խնայելու փորձերով»,- նշել է Մասկը։


