Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահական նստավայրից: Այս մասին հայտնում է Yerevannews.am-ի թղթակիցը:
Վերջինս հավաքվածներին տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին կխոսի վաղը, ժամը 17:00-ին հանրահավաքի ժամանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարներին կոչ արեց ցրվել և գնալ իրենց գործերին:
Նշեց նաև, որ ինքն այսօր ունի դիվանագիտական մի քանի հանդիպումներ:
Սակայն այս պահին ցուցարարները դեռ շարունակում են վանկարկել և դեռ չեն ցրվել: