Վերջին երեք տարվա ընթացքում Նատալյա Պերեվերզևան հասցրել է ոչ միայն նվաճել «Միսս Մոսկվա 2010» և «Միսս Ռուսաստան-2011» տիտղոսները, այլ նաև ցնցել ամբողջ տիեզերքը «Միսս երկիր-2012»-ում իր ելույթներով: Այդ պատճառով Максим ամսագիրը հարցազրույց է կազմակերպել վերջինիս հետ:
-«Միսս երկիր-2012» մրցույթի ժամանակ քո խոսքում շատ լավ խոսքեր կային Ռուսաստանի մասին` սկսած այն արտահայտությունից «Ես միշտ հպարտացել եմ իմ երկրով, որտեղ ապրում եմ» և վերջացրած` «Երբ մենք լուրջ կերպով սկսենք հոգ տանել մեր երկրի մասին, այն կծաղկի և կփայլի» արտահայտությամբ: Սակայն բոլորը հիշում են միայն այս խոսքերը. «Սակայն իմ Ռուսաստանը տառապող երկիր է, անողոք կերպով բաժանված մի քանի մասին ագահ, անարդար, անհավատ մարդկանց կողմից: Իմ Ռուսաստանը հսկայական աորտա է, որից միայն սահմանափակ «ընտրված» մարդիկ են քաղում հարստություն: Իմ Ռուսաստանը աղքատ է»: Ինչպե՞ ս դասավորվեց քո կյանքը այս հայտարարությունից հետո:
- Իմ վրա թափվեցին բազմաթիվ զանգեր լրագրողներից և նրանց հարազատներից: Սակայն իմ ելույթում քաղաքական ենթատեքստ չկար: Դա ուղղակի իմ դիրքորոշումն էր, իմ զգացմունքները: Մրցույթի հարցաթերթիկում պարզ պահանջ կար պատմել երկրի մասին, ինչպես եմ ես նրան վերաբերվում և ինչպես կարող եմ փոխել իրավիճակը: Եվ իմ ասածը ինչ-որ նորություն չէ, դրա մասին բազմաթիվ անգամ խոսացել են հեռուստացույցով, գրում են թերթերում, որոնում են լուծման ուղիներ: Այո Ռուսաստանը մեծ պետություն է, և ինչպես յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրները: Ես չեմ ցանկանում միայն լուսաբանել դրանք, այլ նաև օգնել դրանց լուծման մեջ, ուշադրություն գրավել այդ հարցերին:
-Իսկ բացի ապրումները դու էլ ի՞ նչ ես անում:
-Գեղեցկության թագուհիները միշտ նաև ինչ-որ սոցիալական առաքելություն են իրականացնում: Մինչև այս բոլոր մրցույթները ես մասնակցում էի բարեգործական ծրագրերի, համագործակցում էի «Կյանքի ուղի» հիմնադրամի հետ, Վայրի բնություն համաշխարահային ֆոնդի և այլ կազմակերպությունների հետ:
-Իսկ ի՞ նչ մասնագիտորեն ինչով ես զբաղվում:
- Ես դեռևս շարունակում եմ աշխատել որպես մոդել, սակայն այժմ ես ստիպված չեմ վազել քասթինգների, այլ ընտրում եմ այն, ինչ ինձ հետաքրքիր է: Նկարվում եմ տարբեր ծրագրերում, ամսագրերի շապիկներին: Ցանկանում եմ նորաձևության մասին հետաքրքիր հաղորդում պատրաստել:
-Ի՞ նչ ծիծաղաշարժ դեպքերեն տեղի ունեցել Ձեր կարիերայում:
- Մեկ անգամ իմ գործընկերը վառել է իմ շորը: Ուղղակի նկարահանվում էինք ամբողջ օրվա ընթացքում, ռոմանտիկ գեղեցիկ սեղանի շուրջ բազմաթիվ դուբլեր էինք կատարում և արդյունքում նա պատահաբար ինձ վրա շուռ տվեց վառվող մոմակալը: Սկզբում վառվեց սեղանի սփռոցը, իսկ այնուհետև կրակը անցավ նաև իմ շորի վրա և արդյունքում ինձ սկսեցին հանգցնել ամբողջ նկարահանող խումբը:
-Ի՞ նչ հարաբերություններ ունես տղամարդկանց հետ
-Իմ սիրտը զբաղված է և շատ վաղուց, քանի որ ամեն ինչ լավ է: Եվ դա մեծ երջանկություն է, որ կողքիդ կան սիրելի տղամարդ, ով քեզ ամբողջությամբ հասկանում է: