ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան նախընտրական շրջանում <<լռում>> է, բայց իր ընտրողներին կոչ է անում չլռել:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինիս կարգախոսն է <<Մի լռեք>> և կոչ է անում բոլորին արտահայտվել:
<<Լռությունը փախուստ է իրականությունից, այս գործընթացը պախարակելը ևս փախուստ է ակտիվ գործունեությունից>>,-իր խոսքում նշեց Արման Մելիքյանը, սակայն ինքն նախընտրական շրջանում ընտրել է պասիվությունը:
Նախագահի թեկնածուն նախընտրական շտաբեր չունի, պաստառներ, քարոզներ և հանդիպումներ էլ չի անցկացնելու, քանի որ գտնում է, որ այդ ամենն անիմաստ է:
<<Ստեղծված չեն նախադրյալներ, որպեսզի այս ընտրությունները չկեղծվեն: Եթե չփոխվի այս վիճակը, ապա անիմաստ է մասնակցելը: Ես չեմ խոսելու, ես ժողովրդին չեմ ուզում խաբել, որովհետև ես գիտեմ, որ առանց ընտրությունների ժողովրդավարությունը կարգավորելու, ընտրություններ չի կարող տեղի ունենալ: Սա է պատճառը, որ մենք մեր քարոզարշավն անելու ենք ոչ պարտադրված խաղի կանոններով>>,հայտարարեց Արման Մելիքյանը:
Նախագահի թեկնածուն չբացառեց, որ կարող է նաև ինքնաբացարկ հայտարարել:
<<Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից մինչև փետրվարի 8, ժամը 18:00-ին, դա նշանակում ,է որ իմ անունը չի ներառվի, որպես թեկնածու, բայց կա ևս մեկ տարբերակ, մենք չենք կասեցնի այս գործընթացը կշարունակենք և ընտրություններն անօրինական կհայտարարենք>>,-իր խոսքում նշեց Արման Մելիքյանը:
Վերջինիս հույսը լրագրողներն են, որովհետև իր կարծիքով լրագրողներն իրեն կօգնեն, որպեսզի ինքը ներկայանա հասարակությանը:
Yerevannews.am


