Լևոն Արոնյանն Իսպանիայի Բիլբաո քաղաքում գերազանց ելույթ ունեցավ «Մեծ սաղավարտի»-ի 6-րդ մրցաշարի եզրափակիչում:
Արոնյանը վերջին` 6-րդ տուրում միավորը կիսեց Շահրիար Մամեդյարովի հետ և իր վաստակած միավորների թիվը հասցրեց 10-ի:
Գրոսմայստերները համաձայնել են 38-րդ քայլում դիմակայությունն ավարտել խաղաղությամբ:
Վաշիե Լագրեյվ - Մայքլ Ադամս պարտիան դեռևս չի ավարտվել, բայց անկախ այդ մրցավեճի արդյունքից, Լևոնն ապահովել է առաջին տեղը, քանի որ երկրորդ տեղում գտնվող Ադամսին գերազանցում է 4 միավորով: