Իսպանական Cuatro հեռուստաընկերությանը հաջողվել է ձայնագրել Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Իկեր Կասիլյասի և Պեպե Ռեյնայի խոսակցությունը, որը տեղի է ունեցել Բելառուսի հավաքականի դեմ խաղի մարզման ժամանակ:

Ռեյնան հարցրել է Կասիլյասից, թե որքան ժամանակ է վերջինս պատրաստվում նստել Մադրիդի «Ռեալի» պահեստայինների նստարաններին:

Այդ հարցին Կասիլյասը պատասխանել է, որ դեռ չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը:

- Ես կարծում եմ, որ դու գտնվում ես շատ ծանր կացության մեջ: Քանի՞ խաղ ես անցկացրել «Ռեալ»-ի կազմում,- հարցրել է Ռեյնան:

-Դեռ չեմ պատրատսվում հեռանալ: Չգիտեմ, բայց իմ կարծիքով՝ ամեն ինչ նորմալ է, իմ ընկեր,-պատասխանել է Կասիլյասը:

 

1in.am