1.Իսկական հայ աղջիկը կարծում է, որ ինքն է միակ իսկական հայ աղջիկը, և մյուսները միայն ձևացնում են:
2.Իսկական հայ աղջկան շատ է անհանգստացնում իր ավելորդ քաշը, բայց միշտ բոլորին էլ ասում է, որ ցանկանում է մի քիչ չաղանալ:
3. Իսկական հայ աղջիկը ընկերուհիների հետ խոսում է շորիկների, կոշիկների, օծանելիքի մասին, մի քիչ տղաներից և վերջում մի չեզոք թեմայից, ասենք` եղանակը:
4. Իսկական հայ աղջիկը քննությունից առաջ ոչինչ չի սովորում: Նա քնելուց առաջ կարդում է ընդամենը 3 թեմա, քանի որ միշտ հենց այդ թեմաներն են քննության ժամանակ իրեն բաժին ընկնում:
5.Իսկական հայ աղջիկը երբեք չի հետեւում նորաձեւությանը. նորաձևությունն է նրան հետևում:
6.Իսկական հայ աղջիկը միշտ կարող է ճանճից փիղ սարքել և հակառակը` նայած այդ պահին որն է ձեռնտու:
7.Իսկական հայ աղջիկը սիրում է անձրևը, բայց միշտ քայլում է անձրևանոցով:
8.Իսկական հայ աղջիկը մի քիչ տեղյակ է ավտոմեքենաներից և հաստատ գիտի, որ ֆուտբոլը սպորտային խաղ է: Այս «հարուստ» գիտելիքներով նա միշտ փայլում է տղաների մոտ:
9.Իսկական հայ աղջիկը երբեք չի արտահայտում իր վառ ոգևորությունը ուրիշների գնումների մասին(հատկապես ընկերուհիների) , որովհետև կարծում է՝ անվայել է հիանալ ուրիշի ճաշակով ,եթե ունես քոնը:
10.Իսկական հայ աղջիկը «գժվում է» շորտիկի համար, բայց ավա~ղ, նա ունի իսկական հայ ախպեր/ընկեր:
Նյութը կարդացեք loveyou.am կայքում:


