Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 4, «Արթիկ» ՔԿՀ – 1, «Էրեբունի» ՔԿՀ – 26, «Կոշ» ՔԿՀ – 2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 6, «Վանաձոր» ՔԿՀ – 1, «Աբովյան» ՔԿՀ – 1, (կին դատապարտյալ) «Հրազդան» ՔԿՀ – 2 Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն