Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչ հաճախականությամբ և ինչպես են իրականացվում ստուգումները սննդամթերքի ոլորտում: Նրա փոխանցմամբ` ծառայությունում առկա տեղեկատվությունը, տնտեսվարողների վերաբերյալ սուբյեկտների ցանկից ամբողջովին հավաքագրված, ընտրվում է` ըստ ստուգումների Կազմակերպման և անցկացման մասին օրենքի պահանջի, նրանցից 20 տոկոսը: Սրանից հետո այդ 20 տոկոսից 70 տոկոսն ընտրվում է ըստ բարձր ռիսկային խմբի ապրանքներ արտադրողներն են, 20-ը` միջին, 10-ը` ցածր ռիսկային խմբին պատկանող տնտեսվարողներն են:
Արարատյանը նաև հայտնեց, որ եթե նախորդ տարի դրանց նկատմամբ ստուգումներ են իրականացվել, ապա իրենք իրավունք չունեն մեկ տարին չլրացած կրկին իրականացնել տարեկան պլանային ստուգումները:

«Իհարկե ստուգման ցանկից դուրս մենք իրականացնում ենք նաև ոչ պլանային ստուգումներ` հիմք ընդունելով բողոքները, որոնցով մեզ են դիմում քաղաքացիները»,- հավելեց Արարատյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը փորձեց ճշտել, թե այն 20 տոկոս տնտեսվարող սուբյեկտները, որոնց մասին նշեց Արարատյանը, որքան թիվ են կազմում և գրանցված են բոլորն էլ, թե ոչ:
Նա նաև նշեց առավել աղմկահարույց ստուգումները, որոնք իրականացվել են 2010 թվականից մինչ այսօր, որոնց մասին նշելիս շեշտում էր նաև վարչապետի հանձնարարականով իրականցված լինելը:
«Խնդրում եմ, պրն Արարատյան, նշել 2013 թվականի առավել աղմկահարույց հայտնաբերումները»,- իր հարցն ուղղեց Պիպոյանը: Հարցին ի պատասխան` Արարատյանը նշեց, որ կա 70 տոկոսի բարելավում: Նա հայտնեց, որ տնտեսվարողները շատ լավ աշխատանք են տարել, իսկ 2013 թվականի մասով իրենք կխոսեն, երբ կկատարեն համապատասխան ուսումնասիրությունը:
«Ինչ վերաբերում է վարչապետի հանձնրարականին` մեզ ասողը օրենսդրությունն է, այնպիսի տպավորություն է, որ մինչև վարչապետը չի ասում, մենք չենք գործում»,- պատասխանեց Արարատյանը:

«Մեր խնդիրը մեղավորներ ման գալը չէ, մենք ունենք խնդիր` գտնել խախտումները և հասարակությանը իրազեկել դրանց մասին: Մենք կարողանում ենք շուկայում գտնել խախտումներ, դրանց մասին տեղեկացնում ենք Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանը: Սակայն փոխադարձ աշխատանք իրականացնելու փոխարեն մեզ կոչ արեցին աշխատել օրենքի սահմաններում, իսկ իրենք հայտարարեցին, որ պաղպաղակ արտադրողներից միայն Շանթն է օրինախախտումներով աշխատել: Սակայն 3 օր հետո, երբ ստացան վարչապետի թույլտվությունը, իրենց կայքում հերքեցին»,- հայտնեց Պիպոյանը:

Ի վերջո, ինչպես հավաստիացրեց Պիպոյանը, կատարվեցին համապատասխան ստուգումները, հայտնաբերվեցին խախտումները, սակայն դա միայն 20 օր անց տեղի ունեցավ:
Նա իր խոսքում նշեց, որ ողջունում է տեսչության քայլը, սակայն չի ողջունում այն, որ կարող էին ուսումնասիրել բոլոր կազմակերպույթունների աշխատաքները:
Նրա փոխանցմամբ` իրենց 3-4 ակտիվ անդամ ունեցող հկ-ն մի քանի օր անց կրկին ուսումնասիրություններ է իրականացրել պաղպաղակի շուկայում և հայտնաբերել է , որ բոլոր կազմակերպությունները չէին, որ աշխատել են մակնշման պայմաններին համապատասխան:
«Այդ ժամանակ մենք մեր առջև դրել էինք խնդիր հանել շուկայից այն արտադրանքը, որի թերությունը հնարավոր չէ կրկնապիտակով վերացնել: Եթե հայտարարված է որպես պլոմբիր պաղպաղակ, որն ըստ նույնականացման պահանջների բուսական յուղի պահանջները պետք է բացառել, պետք է հանվի շուկայից, և պայմանավորվածություն ենք ձեռք բերել արտադրողների հետ»,- հայտնեց Արարատյանը` նշելով նաև, որ չի հասկանում, թե ինչու մեր սպառողների մոտ չի գործում սերտիֆիկատի նկատմամբ պահանջի դրույթը: Սերտիֆիկատը, ինչպես նշեց Արարատյանը, լիազոր մարմնի կողմից տրվող հավաստող փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ ինքը համապատասխանում է բոլոր պահնջներին, և ըստ այդմ էլ, դուրս է թողնվում շուկա: Նա նաև հայտնեց, որ չի հանդիպել մի սպառողի, ով ինչ որ բան ձեռք բերելիս կպահանջի սերտիֆիկատ, իսկ կազմակերպությունը պարտավոր է այն ներկայացնել: Սրան ի պատասխան` Պիպոյանն առաջարկեց մոնիթորինգ իրականցնել` պարզելու համար, թե քանի կազմակերպություն կունենա այդ սերտիֆիկատը և որոնք կներկայացնեն:

Արարատայանը նշեց, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա են այն ապրանքները, որոնք ունեն տեխնիկական կանոնակարգեր: Այսինքն` կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք, խմիչքների բաժնից` գարեջուր, կոնյակ: Արարատյանը նաև հայտնեց, որ հրուշակեղենի մասով չկա սերտիֆիկատների պահանջ` այդ թվում` հացն ու խմորեղենը:

Վերջում Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը հարց ուղղեց ՍԱՊԾ աշխատակցին, թե կատարվում են արդյոք ստուգումներ գաղութներում ՔԿՀ-ում` հայտնելով նաև, որ ամեն անգամ լաբորատորիայում ստուգումներ իրականացնելու համար սպառողից մեծ քանակությամբ գումար է գանձվում:
Արարատյանը պատասխանեց, որ իրենք կզբաղվեն նաև ՔԿՀ-ների մասով, իսկ գումարի քանակությանը չանդրադարձավ: