2014 թվականի ֆուտբոլի ախարհի առաջնության որակավորման փուլին մնացել է մեկ տուր, սակայն ՈՒԵՖԱ-ի գոտուց իրենց տեղը Մունդիալում ապահովել են արդեն հինգ հավաքական: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում 2014 աշխարհի առաջնությունում իրենց տեղը 32 հավաքականից ապահովել է 14-ը: Այս մասին հայտնում է Newsru-ն: 
Եվրոպական աշխարհամասը աշխարհի առաջնությունում ներկայացնելու են ինչպես նրա մշտական անդամներ Նիդերլանդները, Իտալիան և Գերմանիան, այնպես էլ այնպիսի հավաքականներ, որոնք այդքան հաճախ այնտեղ տեղ գրավում՝ Շվեցարիան և Բելգիան: Բելգիացիները Մունդիալ դուրս են եկել իրենց պատմության ընթացքում ընդամենը տասերկու անգամ, իսկ վերջին անգամ 12 տարի առաջ: 
Հոկտեմբերի 15-ին տեղի են ունենալու որակավորման փուլի վերջին խաղերը: Դրանից հետո հայտնի են դառնալու ևս երեք հավաքական, ով ուղիղ կերպով կհայտնվեն մրցաշարում: Լավագույն արդյունքները ունեցող երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականները կաշրունակեն իրենց պայքարը անցումային խաղերում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 15 և 19-ին: 
Բացի տանտերերից աշխարհի առաջնությունում հայտնվել են նար Ճապոնիայի, Ավստրալիայի, Իրանի, Հարավային Կորեայի, Կոստա-Ռիկայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները:
Հայտնի են դարձել 2014 թվականի աշխարհի առաջնությունում հայտնված 14 հավաքական (photo)
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					