Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դահլիճում հայտարարվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով վճռի ընթերցումը:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

Համաձայն դատավճռի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: