Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից համաներմամբ ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:
Մինչ վճռի մեկնարկը, Առաքելյանի կողմնակիցները դատարանի մուտքի մոտ արդարության կոչերով սպասում էին վճռի կայացմանը:
Դիմավորելով Տիգրան Առաքելյանին` հավաքված հանրությունը հարցրեց նրան, թե ինչպես է իրեն զգում և ինչ է պատրաստվում անել ազատության մեջ, ինչին Տիգրանը պատասխանեց, որ ավելի ակտիվ է լինելու: «Մեծ հաշվով, որևէ բան չի փոխվել: Կան շատ անելիքներ, և ոչ մի բան չի կարող դրա վրա ազդեցություն ունենալ: Հաղթում է կամքը»,- ասաց Տիգրանը` հավելելով, որ ուրախ է տեսնել բոլորին:
Վերջում նրանք նաև հայտարարեցին, որ այսօր ժամը 18:00-ին կհավաքվեն Սարյանի արձանի մոտ` ավելի մեծ շուքով նշելու Տիգրան Առաելյանի վերադարձը:
Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում: