Հեկտեմբերի 14-ին ծնվել է Չեխիայի ամենագեղեցիկ և ամենացանկալի սուպերմոդելներից մեկը, ով հայտնվել է բազմաթիվ ամսագրերի, ինչպիսիք են «Elle», «Marie Claire», «Cosmopolitan», «GQ», «Sports Illustrated Swimsuit» շապիկներին Դանիելա Փեստովան:
Չնայած որ երկար ոտքերով գեղեցկուհին չկարողացավ վայելել անհոգ և վառ մանկությամբ(դեռևս դպրոցական տարիքում աղջկան նկատել է «Madison Modeling Agency» մոդելային գործակալության տնօրեններից մեկը և դա դարձավ նրա մոդելային աստղային կարիերայի սկիզբը ) նա հասցրել է դառնալ և հաջողակ մոդել, և դերասանուհի և մայր(Ներկայումս Դանիելան ունի երկու երեխա):
Իր ամբողջ կարիերայի ընթացքում աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը բազմաթիվ անգամ ելել է տարբեր բեմեր՝ ներկայացնելով ամենահայտնի նորաձևության տները, ինչպիսիք են «Christian Dior», «Calvin Klein», «L'Oreal», «Giorgio Armani», «Ralph Lauren», «Gucci», «Oscar de la Renta», «Christian Lacroix», «Vivienne Westwood», «Kenzo», «Victoria's Secret»: