Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը.
«Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:
Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորություններն` օրենքով կառավարելու համար։
Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավելի քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։
Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:
Քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։
Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան'»,- ասված է հայտարարության մեջ: