Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաներում, Երևանի Այրվածքաբանության կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության
Արաբկիրի բաժին, որ նշված կենտրոն են ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նշված անձինք, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի բնակիչներ , 55-ամյա Ջիվան Ավետիսյանն և 28-ամյա Նորայր Ավետիսյանն են: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Վաղարշյան 18 հասցեի մոտից, որտեղ փորման աշխատանքներ էին կատարում և այդ ժամանակ գետնի տակով անցնող էլեկտրալարը հոսանքահարել է նրանց: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել: