Չեսարե Պրանդելին առաջադրանք է դրել իր հավաքականի առջև Աշխարհի առաջնության որակավորման փուլն ավարտել հաղթանակով:
Իտալիան, որն արդեն իր տեղը ապահովել է եկող տարի աշխարհի առաջնությունում այժմ ցանկանում է հայտնվել Աշխարհի գավաթի առաջին զամբյուղում,որտեղ Բրազիլիայից բացի կարող են հայտնվել ևս յոթ հավաքական:
«Մենք պետք է հաղթանակ տանենք,որպեսզի հայտվենք առաջին զամբյուղում: Այս օրերին մենք կորցրեցինք ուշադրությունը, ինչը անհանգստացնում է մեզ: Մենք հանդիպելու ենք մի հավաքականի, որը դեռևս հնարավորություններ ունի խմբում երկրորդ տեղը գրավելու համար: Նրանք ամեն ինչ կտան խաղադաշտում:
Մի մոռացեք, որ նրանք չորս հիանալի խաղացողներ ունեն հակահարձակման գծում և կարող են անհանգստություն պատճառել մեզ երկար փոխանցումներով»,- նշել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսարե Պրանդելին և ավելացրել, որ հնարավոր է թիմում լինեն որոշ փոփոխություններ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello sport-ը:
Անդրադառնալով Բալոտելիի հարցին Պրանդելին նշել է, որ դեռևս շատ վաղ է ասել արդյոք նա դուրս կգա խաղադաշտ, թե ոչ, քանի որ ունի խնդիրներ ստամոքսի հետ կապված, չնայած որ մարզվում է և իրեն լավ է զգում: Պրանդելին նշել է, որ միայն ավելի ուշ պարզ կդառնա Բալոտելիի խաղադաշտ դուրս գալու հարցը: