Թուրք-հայկական հարաբերությունների վիճակն ավելի լավ է, քան 10 տարի առաջ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շվեցարական « Neue Zürcher Zeitung» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին նշել է Դավութօղլուն:
Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

«Հայ-թուրքական հարաբերությունների վիճակը ավելի լավ է, քան 10 տարի առաջ էր, չնայած կարող էր լինել ավելի լավ: Մենք Հայաստանի հետ արձանագրություններ ենք ստորագրել 2009 թվականին, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել շարունակել ադրբեջանական հողերի «բռնազավթումը»,- նշել է Դավուօղլուն:
Անդրադառանլով Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանը Դավութօղլուն նշել է, որ միակողմանի քայլերը կարող են վնասել հայ-թուրքական հարաբերություններին և ինքը հույսով է, որ այդպիսի բան տեղի չի ունենա: