«Радио Спорт» և « НТВ-Плюс» հեռուստաալիքներում հաղորդավար և ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը իր կանխատեսումն է արել 2014 թվականի աշխարհի առաջնության Իտալիա-Հայաստան խաղի համար:

Համաձայն Նոբել Առուստամյանի երկու կողմն էլ խաղում ջանալու են արդյունքի հասնել, քանի որ Հայաստանը հնարավորություն ունի դուրս գալու հաջորդ փուլ, իսկ Իտալիան ցանկանում է հայտնվել առաջին զամբյուղում:

Ֆուտբոլային մեկանաբանը, հաշվի առնելով երկու հավաքականի հարձակվողական ուժը, կանխատեսում է անում, որ երկուսն էլ գոլի հեղինակ կդառնան, ինչպես նաև առաջին խաղակեսը կավարտվի ոչ ոքի: