Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ծագմամբ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը Թել Ավիվում միակ համերգով հանդես է գալու նոյեմբերի 23-ին:
Այցելության շրջանակներում Ազնավուրին ընդունելու է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:
Երգչին պաշտոնապես հրավիրել են ընթրիքի նախագահի նստավայրում, և նա ընդունել է հրավերքը: Այս մասին հաղորդում է իսրայելական ynetnews.com. պորտալը:
Ինչվես հայտնում էին ավելի վաղ 89 ամյա Ազնավուրը, ով նաև զբաղեցնում է Շվեցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, իր այցը նվիրել է խաղաղ գործընթացի աջակցությանը և հասարակական աջակցությունը բարձրացնելուն:
Պորտալի հաղորդմամբ Ազնավուրի որոշ երգեր թարգմանվել են եբրայերենով: 2011 թվականին երգչին Երուսաղեմի Հրաեական համալսարանում արժանացել է «Scopus Award» մրցանակի: