Մարիո Բալոտելին դուրս եկավ խաղադաշտ պահեստայինների նստարանից՝ փրկելու Իտալիային Հայաստանի կողմից պարտությունից, որոնք կարող էին դառնալ 2014 աշխարհի առաջնության ընտրական փուլը հաջող անցկացրած Իտալիայի միակ պարտության հեղինակը:
Քառակի չեմպիոն Իտալիան ապահովել էր իր տեղը Բրազիլիա 2014-ում դեռևս երկու տուր առաջ, սակայն Դանիայի հետ ոչ ոքիից չորս օր անց Չեզարե Պրանդելիի տղաները կարող էին կրել առաջին պարտությունը մինչ Բալոտելիի խաղադաշտում հայտնվելը:
Հայաստանը, որը պայքարում էր հավանական երկրորդ տեղը զբաղեցնելու համար, սկսեց պայծառ և շոկ առաջացրեց Սան Պաոլոյում: Դավիդ Պաստորիի սխալից հետո Հայաստանի հարձակվող Յուրա Մովսիսյանը խլեց Ալբերտո Ակվիլաննիի հետ փոխանցումը Աստորիին, շարժվեց դեպի դարպասը և գոլի հեղինակ դարձավ:
Ալեսանդրո Ֆլորենցին 24 րոպեին հավասարեցրեց հաշիվը, երբ նա ճեղքվածք գտավ Հայաստանի հավաքականի պաշտպանությունում:
Մեծ փորձ ունեցող Իտալիան խաղի մեծ մասը անց էր կացնում առջևում, սակայն միաժամանակ ճեղքվածքներ թողելով թիկունքում: Մարչետիին կարողացավ անհանգստացնել կրկին Հենրիխ Մխիթարյանը, ով գնդակի համար պայքարում հաղթեց նախկին Յուվենտուսի պաշտպան Լեոնարդո Բոնուչին և փորձ կատարեց գոլի հեղինակ դառնալու, իսկ դրանից հետո Իտալիայի դարպասապահը կարոցավ նաև հետ մղել Արաս Օզբիլիսի փորձը:
Բալոտելին փոխարինեց Պաբլո Օսվալդոյին երկրորդ խաղակեսի սկսվելուց տաս րոպե անց և լավ փոխանցում կատարեց Ինսենյեին, սակայն Բերեզովսկին կարողացավ հետ մղել հարվածը:
Իտալիայի պաշտպանությունը տապալվեց 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը կպավ դարպասաձողին և հայտնվեց դարպասում, որը առաջ մղեց Հայաստանին 2:1 հաշվով:
Պրանդելին 70-րդ րոպեին փոխարինեց Ակվիլանիին Ջուզեպե Ռոսիին: Մի քանի րոպե անց Բալոտելին ստացավ Պիրլոից փոխանցում դաշտի մեջտեղով և հարվածեց Բերեզովսկու դարպասներին և ստիպեց խաղը սկսել մեջտեղից:
Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ Բալոտելին ստիպեց երկրպագուներին ոտքի վրա ծափահարել, երբ կարողացավ անցնել մի քանի պաշտպանի, այնուհետև հարվածեց Բերեզովսկու դարպասին, սակայն գնդակը մի քանի սանտիմետր հեռավորության վրա դուրս եկավ խաղադաշտից: