Այսօր` հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։
Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։


