Սիրիայի հարավում պայթունի պատճառով առնվազն 21 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է France Presse-ն` հղում կատարելով Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնին»:
Կենտրոնի տվյալներով դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Դերա հարավային նահանգում: Ականապատված ավտոմեքենան պայթել է Սիրիայի կառավարական ուժերի գումարտակի տեղակայման վայրի մերձակայքում: Մահացածների թվում կա չորս երեխա և վեց կին: Այժմ պարզվում է, թե արդյոք զոհ կա զինվորների շարքերում, թե ոչ:
Երկուշաբթի Դարկուշ քաղաքի մոտ նույնպես տեղի էր ունեցել պայթուն, որի զոհ էր դարձել 20 մարդ:
Սիրիայում կոնֆլիկտի ժամանակ համաձայն ՄԱԿ-ի տվյալների արդեն մահացել է 100.000 մարդ: