«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրրոսյանը կրկին այն կարծիքին է, որ բոլորը պետք է համախմբեն և անկախ ամեն ինչից պահանջեն իշխանության հրաժարականը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց, որ կա այն պոտենցիալը, որը թույլ կտա կառավարման փոփոխության դեպքում ունենալ ցանկալի արդյունք:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ այդ ամենը պետք է ուղղորդի ընդդիմությունը, նա նշեց, որ ընդդիմությունն առաջին հերթին չունի համապատասխան ֆինանսական միջոցներ և այնքան մարդ իր կողքին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել իշխանափոխությունը:
Ա. Մարտիրոսյանը խոսքերով նման իշխանությունը չի կարող ղեկավարել երկիիրն ու հենց ժողովրդին:


