Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ ՀՅԴ Գերագույն Մարմինն այս մասին հայտնել է yerkir.am-ին՝ մանրամասներ չփոխանցելով։