Footboom.com-ն անդրադառնալով երեկ կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան խաղին, գրում է, որ հյուրերն իտալացի երկրպագուներին անակնկալի են բերել խաղի հինգերորդ րոպեին, երբ Մխիթարյանն ընդհատեց Ակվիլանիի փոխանցումը, իսկ Մովսիսյանը հանգիստ շրջանցեց Աստորիին, ինչից հետո գրավեց Մարկետիի դարպասը:
Կայքը նաև գրում է.
«Իտալացիների հարձակման գիծը նույնպես չէր փայլում։ Խաղի 24-րդ րոպեին Ֆլորենցին հաղթեց Հայրապետյանի հետ օդային պայքարում եւ հավասարեցրեց խաղի հաշիվը։
Մխիթարյանին իտալացի մեկնաբաններն անվանում էին Միկիտարյան, իսկ Օզբիլիսին՝ Օձբիլիձ։ Հենրիխը լավագույնն էր հյուրերի կազմում։ Նա 70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով տխրեցրեց Մարկետիին։ Իտալացիների կազմում խաղը փրկեց «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին, ով 76-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2։2։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականն արժանի էր փլեյ-օֆֆում խաղալուն»: