Միանշանակ ցանկացած զենք` նույնիսկ պարսատիկը, կարող է վնաս պատճառել հակառակորդին: Բայց հարկ է նշել , որ մենք չենք ապրում նախնադարում և հասկանալով զենքի լավ և վատ կողմերը դատում ենք նրա օգտակարության և անհրաժեշտ լինելու մասին:
Ադրբեջանում, ըստ տեղի լրատվամիջոցների, ստեղծել են համազարկային կրակի նոր հակամարգ, որը նախատեսվում է 80 մմ տրամաչափի Ս-8 չկառավարվող հրթիռների համար։ Նշվում է նաև, որ նախատեսվում է ստեղծել Ս-8 հրթիռների արդիականացված տարբերակ։
Սկսենք նրանից, որ, ըստ նույն աղբյուրի, տվյալ համակարգը պետք է լինի լինի հեշտ տեղափոխվող, ինչը երևի թե միակ առավելություններից է: Ս-8 դա ավիացիոն չկառավարվող հրթիռ է ու գետնից այն կիրառելը ուղղակի անիմաստ է, քանի որ երկրի մակերևույթից այն կիրառելիս շատ փոքր կլինի հեռահարությունը, բայց չէ նրանք ուզում են այն ձևափոխեն որպեսզի մեծացնեն հեռահարությունը` գործարան ստեղծելը հեշտ է միայն խոսքի վրա:
Ս-8 հրթիռբերի ՄՏԲ ի համաձայն այն նախատասված է 1200-2000 մ.-ի վրա կրակ վարելու համար, բայց չգիտես ինչու և ամենակարևորը ինչի հաշվին է այն թռնելու 3000 մ.,ինչը ասում են այդ համակարգի մասին:
Մարտավարական տեսանկյունից` այս համակարգը այդ հեռավորությունների վրա կիրառելիս ուղղակի կենդանի թիրախ կհանդիսանա ցանկացած հակատանկային հրանոթի, էլ չեմ խոսում մեր մոտ լայն կիրառվող ղեկավարվող հրթիռներով համակարգերի համար. ինչպիսինն է օրինակ «Մետիսը» կամ «Ֆագոտը»:
Իսկ եթե մի քիչ խորը մտածել, դա կարելի ուղղակի համարել Ադրբեջանի պատասխանը այն փաստին, որ մենք ունենք հայկական արտադրության հրանետ և նրանք շատ են ուզում ցույց տալ , որ իրենք էլ հետ չեն ընկնում արտադրության ոլորտում, բայց բավականին ուշացած:
Դավիթ Սոֆիյան