Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը, այնքան շատանում են քննարկումները, թե ով է լինելու ՀՀ վերահսկիչ պալատի ապագա նախագահը. արդյո՞ք Իշխանի Զաքարյանը կմնա իր պաշտոնում:

Դատելով պալատի ներսում առկա տրամադրություններից՝ ինչ-որ շրջանակներ, այնուամենայնիվ, ցանկանում են ազատվել Զաքարյանից: Առաջվա ոգևորությունը չկա նրա նկատմամբ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանից պարզել, թե ՎՊ անձնակազմն արդյոք ցանկանում է, որ Զաքարյանը շարունակի պաշտոնավարել:

«Գիտեք ի՞նչ, ուզել-չուզելն օրենքի դաշտում չէ, դա մի քիչ քննարկվող կատեգորիա չէ, գեղարվեստական զեղում է: Դա հանրապետության նախագահի կոմպետենցիայի խնդիրն է: Վերահսկիչ պալատի ցանկացած աշխատող պետք է կարողանա, անկախ ղեկավարության փոփոխվել-չփոփոխվելուց, իր աշխատանքները կատարել: Աուդիտորի մոտ այս մոտեցումն է»,-ահա այսպիսի քամահրանքով պատասխանեց երբեմնի կուսակցապետ Ավագյանը, որը մինչ պաշտոն ստանալը հրապարակավ խոստանում էր ձևավորել միջին խավ:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: