Չնայած պնդումներին, թե Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, խուլ հակամարտության մեջ են մարզի «տիրակալ» Աբրահամյանների հետ, դա այնքան էլ այդպես չէ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում. «Դեռ մինչեւ Արամայիսի մարզպետ նշանակվելը Լոնդիկի օբյեկտներից մեկում Արայիկ Գրիգորյանը բաժակ է բարձրացրել եւ ասել. «Եկեք խմենք մեր թագավոր ախպոր՝ Հովիկ Արգամիչի կենացը»։
Եվ տեւական ժամանակ է, որ շարքային պատգամավոր լինելով վարում է ԱԺ համարանիշներով 099-ՕՕ-01 սեփական ավտոմնմեքենան։ Իսկ նման համարներ կարող են ունենալ լոկ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ ֆրակցիաների ղեկավարները»,- գրում է «Հրապարակը»։